«Ֆլումինենսեի» մարզիչը ոտքով Մխիթարյանի ձեռքից խլել է գնդակն ու կրքերը լարվել են 🎥
Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչի «Ինտեր» – «Ֆլումինենսե» հանդիպման առաջին խաղակեսի վերջում կրքերը կտրուկ սրվել են։
45+3-րդ րոպեին միլանյան գրանդի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտեցել է խաղադաշտից դուրս գտնվող գնդակին և ցանկացել եզրային նետում կատարել, սակայն «Ֆլումինենսեի» գլխավոր մարզիչ Ռենատո Գաուշոն ոտքով հայ ֆուտբոլիստի ձեռքից խլել է գնդակը։
37-ամյա ֆուտբոլիստը մոտեցել է բրազիլացի մարզչին և պարզաբանում պահանջել, ինչից հետո կրքերը սրվել են։
Հանդիպման գլխավոր մրցավար Իվան Բարտոնը կրքերը հանդարտեցնելու համար Գաուշոյին դեղին քարտով է պատժել։
Հավելենք, որ առաջին խաղակեսից հետո «Ֆլումինենսեն» երրորդ րոպեին Գերման Կանոյի խփած գոլի շնորհիվ հաղթում է 1:0 հաշվով։
Մանրամասները` տեսանյութում
# Հենրիխ-Մխիթարյան, Ռենատո ԳաուշոHá uma confusão? Então, é possível que o Renato Gaúcho esteja lá 😅@FIFACWC | 14 Junho – 13 Julho | Vê todos os jogos grátis em https://t.co/fpfuiyzIoG | #FIFACWC #TakeItToTheWorld
— DAZN Portugal (@DAZNPortugal) June 30, 2025
📲 Todos os jogos em direto e exclusivo na app DAZN. pic.twitter.com/2rC7HFnyel