Ֆլորենցի․ «Միայն Մանոլասը չէր հավատում, սակայն խփեց հաղթական գնդակը»
«Ռոմայի» կիսապաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Վալենսիայի» կազմում, վերհիշել է Չեմպիոնների լիգայի 2017/18 խաղարկության «Ռոմա» – «Բարսելոնա» քառորդ եզրափակիչ դիմակայության պատասխան խաղը։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում կատալոնական ակումբը հաղթել էր 4։1 հաշվով, սակայն պատասխան խաղում հռոմեական ակումբը հաղթեց 3։0՝ շարունակելով պայքարը։
«Առաջին խաղում 4։1 հաշվով պարտվելուց հետո մենք մեզ պարտված չէինք զգում, սակայն ամեն ինչ տարօրինակ էր մեզ համար։ Մենք 25 հոգի էինք, որոնցից 24-ը հատավատում էին, որ կարող ենք հաղթել և դուրս գալ հաջորդ փուլ։
Կար մեկը, ով ընդհանրապես չէր հավատում մեր հաջողությանը։ Այդ մեկը Կոստաս Մանոլասն էր, իսկ այնուհետև նաև խփեց հաղթական գնդակը։ Ով չէր հավատում հաջողությանը, նա էլ հաղթանակ պարգևեց»,- Ֆլորենցին նշել է Instagram-ի ուղիղ եթերի ժամանակ։
# Ալեսանդրո Ֆլորենցի, Բարսելոնա, Կոստաս Մանոլաս, Չեմպիոնների-լիգա, Ռոմա