Պաշտոնական․ Պերեսը վերընտրվեց Ռեալի նախագահի պաշտոնում
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կշարունակի զբաղեցնել ակումբի նախագահի պաշտոնը։ Այդ մասին տեղեկացնում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 74-ամյա ֆունկցիոները «Ռեալի» նախագահի պաշտոնում կմնա մինչև 2025 թվականը։
Հատկանշական է, որ Ֆլորենտինո Պերեսն ավտոմատ կերպով ընտրվել է այդ պաշտոնում, քանի որ եղել է նախագահական ընտրությունների միակ գրանցված թեկնածուն։ Պերեսը միակն է, ով կարողացել է ակումբի համար ապահովել 124 մլն եվրո երաշխավորված եկամուտ («Ռեալի» բյուջեի 15%-ը), այդ պատճառով էլ հատատվել էր միայն նրա թեկնածությունը։
Հիշեցնենք, որ Պերեսը «Ռեալը» ղեկավարում է 2009 թվականից․ նա ակումբի նախագահ է եղել նաև 2000-2006 թթ․։ Նրա օրոք ակումբը նվաճել է 26 տիտղոս, այդ թվում՝ 5 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի ու Լա լիգայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ֆլորենտինո Պերես