Ֆլիկ. «Ցանկանում ենք Գվարդիոլայի Ման. Սիթիի նման թիմ ստեղծել Բարսելոնայում»

Ֆլիկ. «Ցանկանում ենք Գվարդիոլայի Ման. Սիթիի նման թիմ ստեղծել Բարսելոնայում»

31/07/2024 - 13:01

«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է ակումբի հետագա ծրագրերի մասին.

«Այստեղ` «Բարսելոնայում», մենք ցանկանում ենք Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիի» նման թիմ ստեղծել։ Դա մեր զարգացման ճանապարհն է»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբն ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքի «Ցիտրուս Բոուլ» մարզադաշտում կայացած ընկերական խաղում 11-մետրանոցներով հաղթել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով։

Հանսի Ֆլիկն այս տարվա հունիսին է նշանակվել «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ, իսկ Պեպ Գվարդիոլան մանկունյական ակումբը ղեկավարում է 2016 թվականից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023