Ֆլիկ. ««Ռեալը» հիանալի թիմ է, բայց մենք ցանկանում ենք հաղթել»
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչից առաջ խոսել է մրցակցի մասին.
«Ինձ համար առաջնայինը մրցակցի հանդեպ հարգանքն է։ «Ռեալը» հիանալի թիմ է և ակումբ, բայց մենք ցանկանում ենք հաղթել ու նվաճել տիտղոսը։
Բոլորը ցանկանում են հաղթել։ Հենց դրա համար ենք աշխատում։ Պետք է կենտրոնանք ներկայի վրա և վայելենք եզրափակիչը։ «Ռեալը» ֆանտաստիկ թիմ ունի, որը կարող է մեզ լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
«Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին` Երևանի ժամանակով 00:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Իսպանիայի գավաթ, Հանս-Դիտեր Ֆլիկ, Ռեալ Մադրիդ