Ֆլիկ. «Լինում է, երբ ամեն ինչ ճիշտ ես անում, բայց բախտդ չի բերում»
Ֆլիկ. «Լինում է, երբ ամեն ինչ ճիշտ ես անում, բայց բախտդ չի բերում»
19/01/2026 - 13:13

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է Իսպանիայի Լա լիգայի 20-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադից» կրած պարտության (1:2) մասին, հայտնում է Marca-ն։

«Հիասաթափված ենք։ Ֆանտաստիկ հանդիպում անցկացրինք, ստեղծեցինք բազմաթիվ գոլային պահեր, բայց հանդիպման հաշիվը չի արտացոլում այն իրականությունը, որը տեսանք խաղադաշտում։

Լինում է, երբ ամեն ինչ ճիշտ ես անում, բայց բախտդ չի բերում։ Կային պահեր, երբ կարող էինք ավելի լավ պաշտպանվել, բայց սա ֆուտբոլ է։ Ես գոհ եմ այն խաղից, որը մենք ցույց տվեցինք»,- ասել է գերմանացի մասնագետը։

Բասկյան ակումբի դեմ խաղում «բլաուգրանայի» ֆուտբոլիստների հարվածներից հետո 5 անգամ գնդակը դիպել է դարպասաձողին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025