Ֆլիկ. «Երբեք չեմ ժպտացել, երբ «Բավարիան» 8:2 հաղթեց «Բարսային»»
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է իր էմոցիաների մասին.
«Ես նյարդային չեմ, բայց, հավանաբար, էմոցիաներս այլևս այն չեն, ինչ նախկինում էր։ Հիշում եմ` երբեք չեմ ժպտացել, երբ «Բավարիան» 8:2 հաղթեց «Բարսային»։
Այժմ ավելի էմոցիոնալ եմ. այս ակումբն ամբողջությամբ փոխել է ինձ։ Անկեղծ` դուրս չի գալիս վարքագիծս, երբ ինձ տեսնում եմ հեռուստացույցով։ Հավանաբար, շարժուձևս պետք է վերանայեմ»,- ասել է գերմանացի մանսագետը, որի խոսքը մեջբերում է As-ը։
60-ամյա մասնագետը 2019-21թթ. մարզել է «Բավարիան», որի ղեկին 2020թ. Չեմպիանների լիգայի քառորդ եզրափակիչում 8:2 հաշվով ջախջախել է «Բարսելոնային»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Հանս-Դիտեր Ֆլիկ, Չեմպիոնների-լիգա