Ֆլիկ. ««Բարսայի» յուրաքանչյուր խաղացող կարող է նայել հայելու մեջ և հպարտանալ»
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման մասին (3:4).
«Թիմն արժանի է վաստակած հարգանքին։ Խաղում ենք հանուն հաղթանակների և ցանկանում ենք տիտղոսներ նվաճել։ Առջևում Լա լիգան է և «Ռեալի» դեմ անչափ կարևոր հանդիպումը։ Մի քանի օր ունենք` այդ խաղին պատրաստվելու համար։
Վերադառնալով տուն` «Բարսայի» յուրաքանչյուր խաղացող կարող է նայել հայելու մեջ և հպարտանալ։ Մենք կվերլուծենք այս խաղը և կհասկանանք հետագա անելիքները։Կատարվածը նորմալ է»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է As-ը։
Հիշեցնենք, որ «Ինտերի» դեմ պատասխան խաղում «Բարսելոնան» 88-րդ րոպեին Ռաֆինիայի գոլի շնորհիվ առաջ է անցել հաշվի մեջ, սակայն 90+3-րդ րոպեին Ֆրանչեսկո Աչերբին խփել է միլանյան գրանդի պատասխան գնդակը, հավասարեցրել խաղի հաշիվը` դիմակայությունը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակում «ներաձուրիները» 99-րդ րոպեին Դավիդե Ֆրատեզիի ջանքերով ևս մեկ գոլ են խփել ու խաղը հաղթել 4:3, իսկ դիմակայությունը` 7:6 հաշվով։
Կողմերի առաջին խաղում 3:3 հաշիվն էր գրանցվել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Ինտեր, Հանս-Դիտեր Ֆլիկ, Չեմպիոնների-լիգա