Ֆլիկը պատժել է Ռաֆինիային` նրան թողնելով պահեստայինների նստարանին 📸
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը պատժել է ակումբի առաջատարներից Ռաֆինիային, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում անելով RAC1-ին։
Բրազիլացի ֆուտբոլիստն Իսպանիայի Լա լիգայի չորրորդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղից առաջ ուշացել է նախավարժանքից, ինչի պատճառով հայտնվել է պահեստայինների նստարանին։
Ի սկզբանե որոշված էր, որ 28-ամյա եզրայինը խաղը պետք է սկսեր մեկնարկից։ Ռաֆինիայի փոխարեն «Բարսելոնայի» մեկնարկային կազմում ընդգրկվել է թիմի նորեկ Ռունի Բարդաղջին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Հանս-Դիտեր Ֆլիկ, Ռաֆինիա, Ռունի Բարդաղջի