Ֆլիկը որոշել է, թե ով է պաշտպանելու «Բարսելոնայի» դարպասը «Ինտերի» ու «Ռեալի» դեմ խաղերում
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը որոշել է, թե ով է պաշտպանելու թիմի դարպասը «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան և Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի խաղերում.
«Վոյցեխ Շյեսնին կխաղա «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայում, այնուհետև նա մեր դարպասը կպաշտպանի նաև «Ռեալի» դեմ խաղում։ Դա որոշված է։
Ամեն դեպքում, ուրախ եմ, որ Մարկ-Անդրե Տեր Շտեգենն ապաքինվել է վնասվածքից ու հասանելի է»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Տեր Շտեգենն ապաքինվել է ծնկի ծանր վնասվածքից և «Վալյադոլիդի» դեմ Լա լիգայի 34-րդ տուրի խաղում (2:1) 7 ամսվա դադարից հետո վերադարձել է խաղադաշտ։
«Բարսելոնան» «Ինտերի» դեմ պատասխան հանդիպումը կանցկացնի մայիսի 6-ին Միլանում, մեկնարկը` Երևանի ժամանակով 23:00-ին։ Դիմակայության առաջին խաղում Կատալոնիայի մայրաքաղաքում կողմերը 3:3 հաշիվն են գրանցել։
«Ռեալի» դեմ Էլ կլասիկոն կկայանա մայիսի 11-ին Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» ստադիոնում` Երևանի ժամանակով 18:15-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Ինտեր, Մարկ-Ադնրե Տեր Շտեգեն, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Վոյցեխ Շյեսնի