Ֆլիկը կրկնել է Մարտինոյի ու Վալվերդեի տպավորիչ ցուցանիշը

Ֆլիկը կրկնել է Մարտինոյի ու Վալվերդեի տպավորիչ ցուցանիշը

26/09/2024 - 13:05

Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Խետաֆեին»։

«Բլաուգրանան» հաղթել է առաջնության մեկնարկային բոլոր խաղերում և 21 միավորով առաջնության առաջատարն է։

OptaJose-ն փոխանցմամբ` Հանսի Ֆլիկը «Բարսելոնայի» երրորդ մարզիչն է, որի գլխավորությամբ ակումբը հաղթել է մեկնարկային 7 խաղերում։ Նախկինում նման ցուցանիշ գրանցել էին միայն Խերարդո Մարտինոն (2013/14 մրցաշրջան) և Էռնեստո Վալվերդեն (2017/18)։

2013/14 մրցաշրջանում կատալոնական ակումբը 8 անընդմեջ հաղթանակ է տարել Լա լիգայի մեկնարկում, իսկ 9-րդ տուրում միավորներ կորցրել։ 2017/18 մրցաշրջանում «կապտանռնագույնները» սահմանափակվել են 7 հաղթանակով։

«Բարսելոնան» հաջորդ հանդիպումն անցկացնելու է սեպտեմբերի 28-ին և Լա լիգայի 8-րդ տուրում Պամպլոնայում հյուրընկալվելու է «Օսասունային»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023