Ֆլիկը` Բելինգեմի հեռացման մասին. «Նման պահվածքն անհարգալից եմ համարում»

Ֆլիկը` Բելինգեմի հեռացման մասին. «Նման պահվածքն անհարգալից եմ համարում»

17/02/2025 - 23:00

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի` «Օսասունայի» դեմ խաղում (1:1) ստացած կարմիր քարտի մասին.

«Նման պահվածքն անհարգալից եմ համարում, բայց ես այն մարդը չեմ, որը պետք է բարձրաձայնի այդ մասին։

Ես միշտ խաղացողներին ասում եմ. «Ինչո՞ւ վատնել ժամանակ ու էներգիա` վիճելով մրցավարի հետ նրա կայացրած որոշումների շուրջ»։ Միայն ավագն իրավունք ունի խոսել մրցավարի հետ։ Ինձ դուր է գալիս հանդբոլը, որտեղ երբ մրցավարը սուլում է, և եթե գնդակը մանրահատակի վրա է, պետք է վերադառնալ պաշտպանություն։

Ես արդեն իմ սաներին ասել եմ, որ նման պահվածքն ինձ դուր չի գալիս։ Դա շատ վատ է անդրադառնում թիմի վրա, իսկ կարմիր քարտերը թուլացնում են խաղը»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է As-ը։

Հիշեցնենք, որ Բելինգեմն «Օսասունայի» դեմ խաղում 39-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել մրցավարի հետ զրուցելուց հետո։

Ըստ այդ հանդիպման գլխավոր մրցավար Խոսե Մունուեռա Մոնտերոյի արձանագրության` անգլիացի ֆուտբոլիստն իրեն ասել է. «Գնա գրողի գրողի ծոցը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023