Ֆլիկը բացատրել է, թե ինչու է փոխարինել Լևանդովսկիին Օսասունայի դեմ խաղում

Ֆլիկը բացատրել է, թե ինչու է փոխարինել Լևանդովսկիին Օսասունայի դեմ խաղում

29/09/2024 - 18:04

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆիլը բացատրել է, թե իսպանական Լա լիգայի 8-րդ տուրի «Օսասունայ» դեմ խաղում (2:4) ինչու է փոխարինել ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին։

«Նա նույնպես հանգստի կարիք ունի։ Բոլորին դա անհրաժեշտ է։ Լևանդովսկին ամուր ֆիզիկական կազմվածք ունի, բայց մենք երեք օրը մեկ հանդիպում ենք անցկացնում։ Փոխարինեցի նրան` հաշվի առնելով այդ փաստը»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։

Նշենք, որ «Օսասունայի» դեմ խաղում 36-ամյա հարձակվողը կատալոնական ակումբի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 70-րդ րոպեին։ Լևանդովսկին Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 8 խաղում խփել է 7 գոլ, գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023