Ֆլամենգոն՝ Լիբերտադորեսի գավաթակիր?
Երեկ՝ ուշ երեկոյան, Պերուի մայրաքաղաք Լիմայի «Մունումենտալ» մարզադաշտու կայացավ Լատինական Ամերիկայի տարվա գլխավոր հանդիպումը՝ Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչը։
Իրար դեմ էին դուրս եկել բրազիլական «Ֆլամենգոն» և արգենտինական «Ռիվեր Փլեյթը»։ Հանդիպումն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում։ Հանդիպման հաշիվը բացվեց 14-րդ րոպեին․ «Ռիվերի» կազմում աչքի ընկավ Ռաֆայել Բոռեն։
Երբ թվում էր «Ռիվերը» կնվաճի բաղձալի գավաթը, գործի անցավ «Ֆլամենգոյի» գոլահար Գաբրիել Բարբոսան՝ Գաբիգոլը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Միլանի «Ինտերին»։
Նախ՝ 89-րդ րոպեին Գաբիգոլը հավասարեցրեց հաշիվը, իսկ մրցավարի կողմից ավելացրած 2-րդ րոպեին հաղթանակ պարգևեց իր թիմին։ Նշենք նաև, որ 90+5-րդ րոպեին նախ կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվել է «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Էզեկիել Պալասիոսը, ապա նաև նույն Գաբիգոլը։
«Ֆլամենգոն» երկրորդ անգամ է նվաճում Լիբերտադորեսի գավաթը։
# Գաբիգոլ, Լիբերտադորեսի գավաթ, Ռիվեր Փլեյթ, Ֆլամենգո