ՖԻՖԱ-ն հաստատել է. ԱԱ-2030-ը կընդունի միանգամից 6 երկիր
Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, կազմակերպության խորհուրդն այսօր` հոկտեմբերի 4-ին, կարևոր որոշում է կայացրել` կապված ԱԱ-2030-ի հետ։
Խորհորհուրդը որոշել է, որ մրցաշարն անցկացվելու է միանգամից 6 երկրում։
Մրցաշարի անցկացման միակ համատեղ հայտը ՖԻՖԱ-ն ստացել էր Պորտուգալիայից, Իսպանիայից և Մարոկկոյից։ Այս երկրները կլինեն աշխարհի առաջնությունն ընդունող հիմնական երկրները։
ՖԻՖԱ-ի որոշմամբ` մրցաշարի մեկական հանդիպում էլ կանցկացվի Ուրուգվայում, Արգենտինայում և Պարագվայում` ի նշանավորումն աշխարհի առաջնության 100 ամյակի։
Աղբյուրի փոխանցմամբ` վերոնշյալ բոլոր երկրների հավաքականները մեխանիկորեն կորակավորվեն մրցաշարի խմբային փուլում։
Mundo Deportivo-ն հայտնում է, որ ԱԱ-2030-ի բացման հանդիպումը կանցկացվի Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում, որի շրջանակում, հանդես է գալու հենց Ուրուգվայի հավաքականը։
Նույնը վերաբերում է նաև Արգենտինային և Պարագվային։ Այդ երկնրերում կայանալիք հանդիպումներն անցկացվելու են Արգենտինայի և Պարագվայի հավաքականների մասնակցությամբ։
Հավելենք, որ առաջին աշխարհի առաջնությունը 1930 թ. անցկացվել է հենց Ուրուգվայում, որի բացման հանդիպումը կայացել է Մոնտեվիդեոյում։
Ավելացնենք, որ ԱԱ-2026-ն էլ անցկացվելու է ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։
Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-1930, ԱԱ-2030, Աշխարհի առաջնություն, Մունդիալ-2030, ՖԻՖԱ