ՖԻՖԱ-ն ծրագրում է փոփոխել խաղից դուրս իրավիճակի կանոնները
ՖԻՖԱ-ն դիտարկում է փոփոխություններ մտցնել խաղից դուրս իրավիճակի կաննոների մեջ։
Ըստ The Times-ի՝ ՖԻՖԱ-ն դիտարկում է գրանցել խաղից դուրս իրավիճակ միայն այն դեպքում, երբ հարձակվողի և պաշտպանվող կողմի վերջին պաշտպանի միջև կլինի «ակնհայտ տարածություն»։ Սակայն, նոր առաջարակների այլ տարբերակներ դեռևս հայտնի չեն։
Եթե փոփոխությունների առաջարկը հաստատվի, ապա ՖԻՖԱ-ն պետք է հարցում ուղարկի Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդ (IFAB): Սա միջազգային կազմակերպություն է, որը ներգրավված է ֆուտբոլի խաղի կանոնների կառավարման և կարգավորման մեջ: IFAB-ի հաստատելուց հետո միայն փոփոխությունները կարող են իրականացվել: ՖԻՖԱ-ն ինքնուրույն չի կարող դա անել:
# FIFA