ՖԻՖԱ-ն Լա լիգայից պահանջել է թույլ չտալ Բարսելոնային տրանսֆեր իրականացնել
ՖԻՖԱ-ն դիմել է Իսպանիայի ֆուտոլի թագավորական ֆեդերացիային՝ պահանջելով փոխել տրանսֆերային կանոնադրությունը։
ՖԻՖԱ-ն պնդում է, որ Իսպանիայում խաղացողների վնասվածքներով պայմանավորված տեղափոխություններ չպետք է իրականացվեն տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո։
ՖԻՖԱ-ի պահանջը կապված է եղել «Բարսելոնայի» կողմից «Լեգանեսի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթին 18 մլն եվրոյով ձեռք բերելու հետ կապված։
Իսպանիայի պրոֆեսիոնալ լիգան Ուսման Դեմբելեի ծանր վնասվածքի հետ պայմանավորված կատալոնական ակումբին թույլատրել է ձեռք բերել հարձակվող, իսկ առաջնության հետնապահ «Լեգանեսին» չի թույլատրել նրա փոխարեն գնել փոխարինող։
ՖԻՖԱ-ն պահանջում է մրցաշրջանի ավարտից հետո վերացնել այդ օրենքը։
# Բարսելոնա, Լա-լիգա, Մարտին Բրեյթվեյթ, տրանսֆերներ, ՖԻՖԱ