ՖԻՖԱ-ի նախկին մրցավարը երեխային անվանել է Սանտիագո Բերնաբեու
ՖԻՖԱ-ի նախկին մրցավար Պաբլո Լունատին իր մորածին երեխային անվանել է Սանտիագո Բերնաբեու՝ ի պատիվ Մադրիդի «Ռեալի» մարզադաշտի։ Երեխայի ծննդյան և յուրօրինակ անվան մասին նա տեղեկացրել է instagram-ի միջոցով։
Մրցավարը իսպանական ֆուտբոլի սիրահար չէ, նա երկրպագում է արգենտինական «Ռիվեր Փլեյթին», որը Լիբերտադորեսի գավաթը վերջին անգամ հաղթել է հենց «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում։ Իր ակումբային նախասիրությունների մասին Լունատին պատմել է մրցավարական կարիերայի ավարտից հետո։
Հիշեցնենք, որ 2018 թվականին Լիբերտադորեսի գավաթի եզրափակչում առաջին անգամ իրար դեմ էին դուրս եկել «Ռիվեր Փլեյթը» ու «Բոկա Խունիորսը»։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը անվտանգության նկատառումներից ելնելով անցկացվեց Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում, որտեղ «Ռիվերը» լրացուցիչ ժամանակում 3։1 հաշվով առավելության հասավ` նվաճելով գավաթը։
# Ռիվեր Փլեյթ, Սանտիագո Բեռնաբեու