ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ. լավագույն տասնյակում փոփոխություն տեղի չի ունեցել
ՖԻՖԱ-ն փետրվարի 15-ին թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը։
Հերթական թարմացման հետո լավագույն տասնյակում փոփոխություն տեղի չի ունեցել, որն ունի հետևյալ տեսքը.
- Արգենտինա – 1855,20 միավոր
- Ֆրանսիա – 1845,44
- Անգլիա – 1800,05
- Բելգիա – 1798,46
- Բրազիլիա – 1784,09
- Նիդերլանդներ – 1745,48
- Պորտուգալիա – 1745,06
- Իսպանիա – 1732,64
- Իտալիա – 1718,82
- Խորվաթիա – 1717,57
Նշենք, որ հերթական թարմացման արդյունքում ամենամեծ առաջընթացը գրանցել է Անգոլայի հավաքականը, որ 117-ից բարձրացել է 93-րդ տեղ` իր դիրքը բարելավելով 24 կետով։
Ասիայի նորընծա չեմպիոն Կատարի հավաքականն իր դիրքը բարելավել է 21 կետով` բարձրանալով 37-րդ տեղ։
Պատմության մեջ առաջին անգամ Ասիայի գավաթի եզրափակիչ հասած Հորդանանն իր դիրքը բարելավել է 17 կետով և զբաղեցնում է 70-րդ տեղը։
Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչում հանդես եկած Նիգերիան բարձրացել է 14 կետով և զբաղեցնում է 28-րդ տեղը։
Աֆրիկայի ազգերի գավաթի նորընծա չեմպիոն Կոտ դ’Իվուարն էլ այժմ զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը` իր դիրքը բարելով 10 կետով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հավաքականը հերթական թարմացումից հետո նահանջել է 1 կետով` զբաղեցնելով 94-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ