ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը նոր առաջատար ունի 📸
ՖԻՖԱ-ն սեպտեմբերի 18-ին հրապարակել է հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։
Դասակարգման աղյուսակը 11 տարի անց գլխավորել է Իսպանիայի ազգային հավաքականը։ «Ֆուրիա ռոխան» նախորդ անգամ առաջին տեղում եղել էր 2014թ. հունիսի 5-ին։
Երկրորդ տեղ է բարձրացել Ֆրանսիայի հավաքականը, իսկ նախկին առաջատար Արգենտինան այժմ երրորդն է։
Լավագաույն տասնյակում այլ փոփոխություններ ևս եղել են։ Պորտուգալիան շրջանցել է Բրազիլիային` 6-ից բարձրանալով 5-րդ տեղ։
Գերնանիան դուրս է մնացել լավագույն տասնյակից` 9-ից նահանջելով 12-րդ տեղ։ Փոխարենը տասնյակ է վերադարձել Իտալիան, որը 11-ից բարձրացել է 10-րդ տեղ։
Խորվաթիայի հավաքականն էլ մեկ տեղով բարելավել է դիրքն ու այժմ 9-րդն է։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ. լավագույն տասնյակը 2025թ. սեպտեմբերի 18-ի դրությամբ.
- Իսպանիա – 1875,37 միավոր
- Ֆրանսիա – 1870,92
- Արգենտինա – 1870,32
- Անգլիա – 1820,44
- Պորտուգալիա – 1779,55
- Բրազիլիա – 1761,5
- Նիդերլանդներ – 1754,17
- Բելգիա – 1739,54
- Խորվաթիա – 1714,2
- Իտալիա – 1710,06
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի հավաքական, Արգենտինայի հավաքական, Բելգիայի հավաքական, Բրազիլիայի հավաքական, Իսպանիայի հավաքական, իտալիայի հավաքական, Խորվաթիայի հավաքական, Հոլանդիայի հավաքական, Պորտուգալիայի հավաքական, ՖԻՖԱ, ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ, Ֆրանսիայի հավաքական