ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը նոր առաջատար ունի
ՖԻՖԱ-ն ապրիլի 6-ին ներկայացրել է հավաքականների դասակարգման աղյուսակի թարմացված տարբերակը։
Թարմացումից հետո առաջատարի փոփոխություն է եղել. այժմ դասակարգման աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը։
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- Արգենտինա (+1) – 1840.93 միավոր
- Ֆրանսիա (+1) – 1838.45
- Բրազիլիա (-2) – 1834.21
- Բելգիա – 1792.53
- Անգլիա – 1792.43
- Նիդեռլանդներ – 1731.23
- Խորվաթիա – 1730.02
- Իտալիա – 1713.66
- Պորտուգալիա – 1707.22
- Իսպանիա – 1682.85
Նշենք, որ Արգենտինայի հավաքականը 2017 թ. մարտի 9-ից ի վեր առաջին անգամ է գլխավորել ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը։
Հավելենք, Հայաստանի հավաքականը, նախորդ թարմացման համեմատ, նահանջել է երկու հորիզոնականով և, 1224.08 միավորով, զբաղեցնում է 97-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի հավաքական, Արգենտինայի հավաքական, Բելգիայի հավաքական, Բրազիլիայի հավաքական, Իսպանիայի հավաքական, իտալիայի հավաքական, Խորվաթիայի հավաքական, Հայաստանի-հավաքական, Հոլանդիայի հավաքական, Պորտուգալիայի հավաքական, ՖԻՖԱ, ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ, Ֆրանսիայի հավաքական