ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը երկար դադարից հետո նոր առաջատար ունի
ՖԻՖԱ-ն մարտի 31-ին հրապարակել է դասակարգման աղյուսակի թարմացված տարբերակը։
Ըստ թարմացված տարբերակի` ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակն ունի նոր առաջատար` ի դեմս Բրազիլիայի հավաքականի, որը, շրջանցելով Բելգիային, երկար դադարից հետո կրկին բարձրացավ 1-ին հորիզոնական։
Բրազիլիան վերջին անգամ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջատար դարձել էր 2017 թ. օգոստոսի 10-ի թարմացումից հետո, իսկ Բելգիան ցանկը գլխավորում էր 2018-ի հոկտեմբերի 25-ից։
Նշենք, որ լավագույն տասնյակում ևս մեկ փոփոխություն է տեղի ունեցել։ Մեքսիկայի հաբաքականը, բարձրանալով 3 հորիզոնական, այժմ զբաղեցնում է 9-րդ տեղը։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակն այժմ ունի հետևյալ տեսքը.
- Բրազիլիա – 1832,69 միավոր
- Բելգիա – 1827
- Ֆրանսիա – 1789,85
- Արգենտինա – 1765,13
- Անգլիա – 1761,71
- Իտալիա – 1723,31
- Իսպանիա – 1709,19
- Պորտուգալիա – 1674,78
- Մեքսիկա – 1658,82
- Հոլանդիա – 1658,82
Նշենք, որ Հայստանի հավաքականը վերջին թարմացումից հետո պահպանել է դիրքը և զբաղեցնում է 92-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի հավաքական, Արգենտինայի հավաքական, Բելգիայի հավաքական, Բրազիլիայի հավաքական, Իսպանիայի հավաքական, իտալիայի հավաքական, Հայաստանի-հավաքական, Հոլանդիայի հավաքական, Մեքսիկայի հավաքական, Պորտուգալիայի հավաքական, ՖԻՖԱ, ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ, Ֆրանսիայի հավաքական