Ֆիորենտինան ցանկանում է ձեռք բերել Նապոլիի պաշտպան Տոնելիին
«Նապոլիի» կենտրոնական պաշտպան Լորենցո Տոնելին, ով անցած մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր «Սամպդորիայում», հայտնվել է «Ֆիորենտինայի» ուշադրության կենտրոնում:
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «մանուշակները» ցանկանում են 29-ամյա պաշտպանին ձեռք բերել մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը:
Տոնելին ծնվել է Ֆլորենցիայում, բայց «Ֆիորենտինայի» կազմում դեռ հանդես չի եկել: Նրա կարիերայի մեծ մասն անցկացրել է «Էմպոլիի» կազմում: