«Ֆիորենտինան» կոտրեց սառույցը` ջախջախելով «Ուդինեզեին» 🎥
«Ֆիորենտինան» կոտրեց սառույցը` ջախջախելով «Ուդինեզեին» 🎥
22/12/2025 - 00:30

Իտալիայի Ա սերիայի 16-րդ տուրում «Ֆիորենտինան» «Արտեմիո Ֆրանկի» ստադիոնում 5:1 հաշվով ջախջախեց «Ուդինեզեին»։

«Վիոլայից» դուբլ գրանցեց Մոյզե Քինը, մեկական գոլ խփեցին Ռոլանդո Մանդրագորան, Չեր Ն’Դուրն ու Ալբերտ Գուդմունդսոնը։ «Ուդինեզեից» աչքի ընկավ Օմար Սոլեն։

«Ուդինեզեն» 8-րդ րոպեից` դարպասապահ Մադուկա Օկոյեի հեռացումից հետո, 10 ֆուտբոլիստով էր հանդես գալիս։ Ուդինեն ներկայացնող ակումբը բոլոր գոլերը բաց է թողել կարմիր քարտից հետո։

«Ֆիորենտինան» Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում առաջին հաղթանակը տարավ և 9 միավորով վերջին` 20-րդ տեղում է։ «Ուդինեզնեն» 21 միավորով 11-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025