«Ֆիորենտինայի» մղձավանջը շարունակվում է` պարտվելով նաև «Վերոնային» 🎥
«Ֆիորենտինայի» մղձավանջը շարունակվում է` պարտվելով նաև «Վերոնային» 🎥
15/12/2025 - 10:40

Իտալիայի Ա Սերիայի 15-րդ տուրում «Ֆիորենտինան» սեփական ստադիոնում 1:2 հաշվով պարտվել է «Վերոնային»։

Հյուրերից դուբլ է գրանցել Գիֆթ Օրբանը` հաղթական գնդակը խփելով 90+3-րդ րոպեին։ «Վերոնայի» պաշտպան Ունայի Նունյեսն էլ գրավել է սեփական դարպասը։

«Ջիալոբլուն» 12 միավորով 18-րդ տեղ է բարձրացել։ «Ֆիորենտինան» երրորդ անընդմեջ պարտությունն է կրել ու 6 միավորով վերջինն է` 20-րդը։

«Վիոլան» Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում դեռ հաղթանակ չի տարել։ Տոսկանական ակումբը ներքին առաջնությունում վերջին հաղթանակը տարել է մայիսի 25-ին` պարտության մատնելով «Ուդինեզեին» (3:2)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025