Ֆիորենտինայի մի շարք ֆուտբոլիստներ ապաքինվել են կորոնավիրուսից
Ինչպես տեղեկացնում է «Ֆիորենտինայի» պաշտոնական կայքը, ակումբի երեք ֆուտբոլիստներ բուժվել են կորոնավիրուսից։
Խոսքը գնում է Գերման Պեցիելա, Պատրիկ Կուտրոնեի, ինչպես նաև Դուշան Վլահովիչի մասին, որոնց կրկնակի թեստերի արդյունքը եղել է բացասական։
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բժիշկներին, բուժքույրերին և հոսպիտալներին, որոնք շարունակում են հոգ տանել այն մարդկանց մասին, ովքեր այս դժվար ժամանակահատվածում դրա կարիքն ունեն ինչպես Իտալիայում, այնպես էլ ողջ աշխարհում»,- նշվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
# Գերման Պեցիելա, Դուշան Վլահովիչ, կորոնավիրուս, Պատրիկ-Կուտրոնե, Ֆիորենտինա