Ֆիորենտինայի հարաձակվողը մեկ խաղում 7 գոլ է խփել 🎥
Հուլիսի 25-ին «Ֆիորենտինան» ընկերական խաղում 11 անպատասխան գնդակ է ուղարկել իտալական ցածր դիվիզիոններից մեկը ներկայացնող «Պոլիսպորտիվա» ակումբի դարպասը։
Ինչպես տեղեկացնում է «մանուշակների» մամուլի ծառայությունը, այդ հանդիպման հերոսը դարձել է սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը, ով, փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում, խփել է 7 գոլ։
Հատկանշական է, որ առաջին կեսից հետո հաշիվն եղել է ընդամենը 3:0։
Բացի Վլահովիչից, այդ խաղում Ֆլորենցիան ներկայացնող ակումբի կազմից մեկական անգամ էլ աչքի են ընկել Խոսե Կալիեխոնը, Ալֆրեդ Դունկանը, Ջակոմո Բոնավենտուրան, իսկ մրցակցի ֆուտբոլիստներից մեկն էլ գրավել է սեփական դարպասը` դառնալով ինքնագոլի հեղինակ։
Հավելենք, որ Դուշան Վլահովիչը «Ֆիորենտինայի» գույները պաշտպանում է 2018 թ. հուլիսից և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 84 հանդիպում` դառնալով 29 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ա սերիայի նախորդ մրցաշրջանում 21-ամյա կենտրոնական հարձակվողն անցկացրած 37 խաղում խփել է 21 գոլ և դարձել մրցաշարի չորրորդ լավագույն ռմբարկուն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալֆրեդ Դունկան, Դուշան Վլահովիչ, ընկերական-հանդիպումներ, Խոսե Կալիեխոն, Ջակոմո Բոնավենտուրա, Ֆիորենտինա