Ֆին Գերագուսյանի` անզուգական գեղեցկության գոլը «Սանդեռլենդի» Մ18 թիմում 🎥
Ֆին Գերագուսյանի` անզուգական գեղեցկության գոլը «Սանդեռլենդի» Մ18 թիմում 🎥
11/12/2025 - 11:05

Անգլիայի գավաթի խաղարկության երիտասարդական մրցաշարի երրորդ փուլում «Սանդեռլենդի» Մ18 թիմը 3:0 հաշվով հաղթել է «Նոթինգինգհեմ Ֆորեսթի» հասակակիցների թիմին։

«Սանդեռլենդից» 30-րդ րոպեին տպավորիչ անցումից հետո հեռահար հարվածով անզուգական գեղեցկության գոլ է խփել Հայաստանի Մ21 հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը` բացելով հաշիվը։

18-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 13 խաղում խփել է 6 գոլ, կատարել 1 ասիստ։ Նա հանդես է գալիս նաև «Սանդեռլենդի» Մ21 թիմում։

«Սանդեռլենդ» 18-ը դուրս է եկել Անգլիայի գավաթի խաղարկության երիտասարդական մրցաշարի չորրորդ փուլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025