Ֆինալիսիմայի Իսպանիա – Արգենտինա հանդիպման անցկացման վայրը կարող է փոխվել
Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրման պատճառով Ֆինալիսիմայի Արգենտինա – Իսպանիա հանդիպման անցկացման վայրը կարող է փոխվել, հաստատում է TyC Sports-ը։
ՈՒԵՖԱ-ն նախապես հայտարարել էր, որ Եվրոպայի ու Հարավային Ամերիկայի չեմպիոնների հանդիպումը պետք է կայանա մարտի 27-ին Կատարում։
ՖԻՖԱ-ն հաստատում է, որ Կատարում մարզական, մշակութային և այլ զանգավայածին իրադարձությունների հետաձգումից բացի, այլ որոշում դեռ չի կայացվել։
Ֆինալիսիմայի ճակատագիրը կորոշվի առաջիկա օրերին։
Փետրվարի 28-ից ԱՄՆ-ը և Իսրայելը համատեղ ուժերով հարվածներ են հասցնում Իրանի տարբեր քաղաքներին։
Իրանի Իսլամական Հանրապետությունն էլ, իր հերթին, ռմբակոծում է տարաշրջանի մի շարք երկների, այդ թվում` Կատարին` հարվածելով երկրում տեղակայված ԱՄՆ-ի ռազմաբազաները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արգենտինայի հավաքական, Եվրոպայի առաջնություն, Իսպանիայի հավաքական, Կոպա Ամերիկա, ՈւԵՖԱ, Ֆինալիսիմա, ՖԻՖԱ