Ֆերնանդու Սանթուշը մոտ է եվրոպական հավաքականներից մեկը գլխավորելուն

Ֆերնանդու Սանթուշը մոտ է եվրոպական հավաքականներից մեկը գլխավորելուն

23/01/2023 - 19:06

Պորտուգալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը շուտով նոր աշխատանք կունենա։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 68-ամյա մասնագետը կգլխավորի Լեհաստանի հավաքականը։

Աղբյուրի փոխանցմամբ` կողմերը մինչև 2026 թ. հուլիսի 31-ը պայմանագիր են համաձայնեցրել։

Նշվում է, որ Սանթուշն ու նրա ներկայացուցիչները Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պայմանագրի վերջին կետերն են քննարկում, որպեսզի նշանակման մասին հայտարարվի որքան հնարավոր է շուտ։

Հիշեցնենք, որ Սանթուշն ԱԱ-2022-ի ավարտից հետո պաշտոնանկ արվեց Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, որը մարզում էր 2014 թվականից։

Պորտուգալիայի հավաքականը նրա գլխավորությամբ 2016 թ. դարձել է Եվրոպայի, իսկ 2019 թ.` Ազգերի լիգայի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023