Ֆերմինը փայլում է. Բարսելոնան հաղթեց Ալմերիային 🎥

Ֆերմինը փայլում է. Բարսելոնան հաղթեց Ալմերիային 🎥

17/05/2024 - 01:21

Իսպանական Լա լիգայի 36-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում հյուրընկալվելիս մրցեց «Ալմերիայի» դեմ։

Հանդիպման ամբողջ ընթացքում «բլաուգրանան» ուներ խաղային ու տարածքային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։

Հանդիպման հերոսը կատալոնական ակումբի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսն էր, որը դարձավ դուբլի հեղինակ։

Խավիի թիմն այս հաղթանակից հետո վաստակեց 79 միավոր և ամրապնդվեց երկրորդ տեղում։ «Բարսելոնան» երրորդ տեղը զբաղեցնող «Ժիրոնայից» առաջ է անցել արդեն 4 միավորով։ «Ալմերիան», 17 միավորով, վերջին` 20-րդ տեղում է։ Ակումբն արդեն դուրս է մնացել Լա լիգայից և հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Սեգունդայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023