Ֆերդինանդ․ «Արդյունքները պետք է զրոյացվեն»
«Մանչեսթեր Յունյաթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը, ով ներկայումս փորձագետ է աշխատում Sky Sports-ում, կարծում է, որ 2019/20 մրցաշրջանի արդյունքները պետք է զրոյացվեն․
«Ըստ իս՝ ընթացիկ մրցաշրջանի արդյունքները պետք է զրոյացվեն։ Գիտեմ, որ «Լիվերպուլի» բազմաթիվ երկրպագուներ կասեն, որ ես այդպես եմ ասում, քանի որ աջակցում եմ «Յունայթեդին», սակայն խնդիրն դա չէ։ Պարզապես ես չեմ տեսնում, թե ինչպես է հնարավոր ավարտել մրցաշրջանը՝ չվտանգելով մարդկանց կյանքը։
Հանդիպումները նախատեսված է անցկացնել փակ դռների հետևում, իսկ ֆուտբոլիստնե՞րը։ Չէ՞ որ նրանք նույնպես մարդ են։ Նրանք նույնպես կարող են վարակվել։ Դա կարող է տարածվել ֆուտբոլիստների վրա, այդ իսկ պատճառով առաջնության վերսկսումը լավ գաղափար չէ։ Վերսկսման դեպքում վտանգվում են նաև մարզադաշտերում աշխատող մարդկանց կյանքը։
Ընթացիկ մրցաշրջանում պետք է մեր բոլոր ամիբիցիաները մի կողմ դնենք։ Խոսքը մարդկային կյանքի մասին է։ Նման պարագայում ֆուտբոլը մղվում է երկրորդ պլան։ Լսե՛ք, ես նույնպես սիրում եմ այս խաղը, սակայն սա կյանքի ու մահվան հարց է։ Երբ իրավիճակը անցնում է վերահսկողությունից, դուք պետք է մարդկային կյանքը վեր դասեք ամեն ինչից։
Ես չեմ պատկերացնում, որ մոտակա ժամանակներս հնարավոր կլինի վերսկսել առաջնությունը։ Եթե հաջորդ ամիս ամեն ինչ կարգավորվի, իսկ երկիրը վերադառնա իր բնականոն կյանքին, այդ ժամաանակ էլ պետք է մտածել առաջնության վերսկսման մասին»,- Ֆերդինանդին ցիտում է Liverpool Echo-ն։
# sky sports, ԱՊԼ, կորոնավիրուս, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռիո Ֆերդինանդ