Ֆեյենորդը հոլանդական գլխավոր դերբիում քարուքանդ արեց Այաքսին 🎥
Հոլանդական Էրեդիվիզիայի 29-րդ տուրում կայացավ երկրի գլխավոր դերբին, որի շրջանակում Ռոտերդամի «Ֆեյենորդը» սեփական մարզադաշտում ընդունեց Ամստերդամի «Այաքսին»։
Հանդիպումն անհավանական ընթացք ստացավ, որի ընթացքում «Ֆեյենորդը» պարզապես քարուքանդ արեց մրցակցին` ջախջախելով 6:0 հաշվով։
Արնե Սլոտի թիմից դուբլի հեղինակ դարձան Իգոր Պայշաոն ու Յանկուբա Մինթեն, մեկական գոլ էլ խփեցին Դավիդ Գանցկոն ու Կվինթեն Թիմբերը։
Նշենք, որ «Այաքսը» կրկնել է ակումբի պատմության ամենախոշոր հաշվով պարտության հակառեկորդը։ Ամստերդյան ակումբը միայն երկու անգամ էր պարտվել 0:6 հաշվով։ Նախորդ անգամ նման դեպք պատահել էր 1950 թ. հունիսի 24-ին` նույն հաշվով զիջելով «Լիմբուրգիա» ակումբին։ Մինչև այդ էլ ակումբը 1949 թ. փետրվարի 20-ին 0:6 հաշվով պարտվել է Հաագայի ԱԴՈ-ին։
Այս հաղթանակից հետո «Ֆեյենորդը» վաստակեց 69 միավոր և Էրեդիվիզիայի մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է, «Այաքսը» 45 միավորով 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Արնե Սլոտ, Դավիդ Գանցկո, Էրեդիվիզիա, Իգոր Պայշաո, Կվինթեն Թիմբեր, Յանկուբա Մինթե, Ֆեյենորդ