Ֆելիքս Բրիխն ավարտեց միջազգային կարիերան
Գերմանացի հանրահայտ մրցավար Ֆելիքս Բրիխը որոշել է ավարտել միջազգային կարիերան.
«Ես որոշել եմ տարեվերջին ավարտել միջազգային կարիերաս և այլևս չաշխատել մյուս մրցաշարերում։ Անհամբերությամբ սպասում եմ Բունդեսլիգայի նոր մրցաշրջանին»,- 45-ամյա մրցավարի խոսքերը մեջբերում է Bild-ը։
Հավելենք, որ Ֆելիքս Բրիխը Չեմպիոնների լիգայի շրջանակում երբևէ բոլորից շատ հանդիպում սպասարկած մրցավարն է։ Նրա գլխավորությամբ անցել է 64 հանդիպում։ Այդ ընթացքում նա ցույց է տվել 269 դեղին և 23 կարմիր քարտ (17 անգամ երկրորդ դեղին, 6 անգամ` ուղիղ կարմիր քարտ), ինչպես նաև 25 անգամ նշանակել է 11-մետրանոց հարված։
Բրիխը նաև 300 հանդիպում է սպասարկել Բունդեսլիգայի շրջանակում և այդ ցուցանիշով մրցաշարի պատմության 3-րդ ամենաշատ հանդիպում սպասարկած մրցավարն է` զիջելով միայն Վոլֆգանգ Շտարկին (344) և Մարկուս Մերկին (338)
Հիշեցենք նաև, որ Ֆելիքս Բրիխն աշխատում էր նաև Եվրո-2020-ի շրջանակում և սպասարկեց 5 հանդիպում, այս թվում` կիսաեզրափակաչի Իտալիա 1:1 (11 մ – 5:3) Իսպանիա հանդիպումը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բունդեսլիգա, ԵՎՐՈ-2020, Չեմպիոնների-լիգա, Ֆելիքս Բրիխ