Ֆանտաստիկ Ման. Սիթի!  «Քաղաքաբնակները» ջախջախեցին Չելսիին🎥

Ֆանտաստիկ Ման. Սիթի! «Քաղաքաբնակները» ջախջախեցին Չելսիին🎥

08/01/2023 - 22:23

Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Չելսիի» դեմ։

«Քաղաքաբնակները» գրեթե կատարյալ առաջին խաղակես անցկացրին` նախքան ընդմիջում «ազնվականների» դարպասն ուղարկելով 3 գոլ։

Երկրորդ կեսում էլ Պեպ Գվարդիոլայի թիմը ևս մեկ գնդակ ուղարկեց Կեպա Արիսաբալագայի դարպասը` դնելով հանդիպման վերջակետը։

«Սիթիի» կաղմից դուբլի հեղինակ դարձավ Ռիյադ Մարեզը, մեկական անգամ էլ աչքի ընկան Խուլիան Ալվարեսն ու Ֆիլ Ֆոդենը։

Այսպիսով, «քաղաքաբնակները» դուրս եկան Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչ, որի շրջանակում կմրցեն «Օքսֆորդ Յունայթեդ» – «Արսենալ» դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023