Ֆանտաստիկ Ինտեր. «ներաձուրիները» քարը քարի վրա չթողեցին Մոնցային 🎥
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրում ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Ինտերը» «Բրիանետո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Մոնցայի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում «ներաձուրիները» ունեին խաղային տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:1 հաշվով։
Սիմոնե Ինձզագիի թիմից դուբլի հեղինակ դարձան Հական Չալհանօղլուն ու Լաուտարո Մարտինեսը, մեկ գոլ էլ խփեց Մարկուս Թյուրամը։
«Մոնցայի» միակ գոլը խփեց Մատեո Պեսինան։
«Ինտերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 88-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Թյուրամին։
Նշենք, որ հայազգի կիսապաշտպանն Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 20 խաղում դարձել է արդեն 6 գոլային փոխանցման հեղինակ։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 51 միավոր և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
«Մոնցան», 25 միավորով, 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Հական Չալհանօղլու, Հենրիխ-Մխիթարյան, Մատեո Պեսինա, Մարկուս Թյուրամ, Մոնցա, Սիմոնե Ինձզագի