Ֆանտաստիկ թրիլեր «Էթիհադում». Ֆեյենորդը Ման. Սիթիի դեմ խաղում հետ բերեց երեք գնդակի կորուստը 🎥
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում «Ֆեյենորդը» «Էթիհադ» ստադիոնում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
Հանդիպումը ֆանտաստիկ սցենար ու ավարտ ունեցավ. Ռոտերդամից ժամանած հյուրերը կարողացան comeback անել ու ոչ-ոքի կորզել. գրանցվեց 3:3 հաշիվը։
«Քաղաքաբնակներն» Էրլինգ Հոլանդի դուբլի և Իլկայ Գյունդողանի գոլի շնորհիվ հաղթում էին 3:0, սակայն նիդերլանդական ակումբը 75-89-րդ րոպեների ընթացքում հետ բերեց կորցրածը. աչքի ընկան Անիս Հաջ Մուսան, Սանտիագո Խիմենեսն ու Դավիդ Հանցկոն։
Նշենք, որ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը բոլոր մրցաշարերի նախորդ 6 խաղերում չի հաղթել` կրելով 5 պարտություն։
«Սիթին» 8 միավոր ունի,15-րդ տեղում է, Բրայան Պրիսկեի գլխավորած «Ֆեյենորդը» 7 միավորով 20-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Անիս Հաջ Մուսա, Բրայան Պրիսկե, Դավիդ Հանցկո, Էրլինգ Հալանդ, Իլկայ Գյունդողան, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, Սանտիագո Խիմենես