Ֆանտաստիկ Բենֆիկա! «Արծիվները» քարը քարի վրա չթողեցին Բրյուգեին🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բենֆիկան» Լիսաբոնի «Դա Լուժ» մարզադաշտում մրցեց «Բրյուգեի» դեմ։
Դիմակայության առաջին խաղում «Բենֆիկան» հաղթել էր 2:0 հաշվով։
Պատասխան խաղում «արծիվներն» ունեին արդեն տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:1 հաշվով։
Ռոջեր Շմիդտի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Գոնսալու Ռամուշը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռաֆա Սիլվան, Ժոաու Մարիուն և Դավիդ Ներեսը։
Հյուրերի միակ գոլը խփեց Բյորն Մեյերը։
Այսպիսով, «Բենֆիկան» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 7:1 հաշվով և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# բենֆիկա, Բրյուգե, Գոնսալու Ռամուշ, Դավիդ Ներես, Ժոաո Մարիու, Չեմպիոնների-լիգա, Ռաֆա Սիլվա, Ռոջեր Շմիդտ