Ֆանտաստիկա!!! Հայաստանի ֆուտզալի հավաքականը հյուրընկալվելիս ջախջախեց Չեխիային
Ֆուտզալի աշխարհի 2024 թվականի առաջնության որակավորման հիմնական փուլի 3-րդ խմբի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Չեխիայի ընտրանու դեմ։
Ռուբեն Նազարեթյանի թիմը պարզապես փայլուն հանդիպում անցկացրեց` մրցակցին ջախջախելով 4:1 հաշվով։
Հայաստանի հավաքականի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վլադիմիր Սանոսյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Արթուր Մելքոնյանը։
Հայաստանի ֆուտզալի հավաքականը հաղթել է 3-րդ խմբում անցկացրած բոլոր 3 խաղերում և վաստակած 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Մեր ընտրանին, անկախ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ արտագնա խաղից, որը կկայանա 2023 թ. մարտի 3-ին, ապահովել է արդեն որակավորման էլիտ ռաունդում իր տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2024-ֆուտզալ, Արթուր Մելքոնյան, Հայաստանի ֆուտզալի հավաքական, Ռուբեն Նազարեթյան, Վլադիմիր Սանոսյան, ֆուտզալ