Ֆանտաստիկաաա՜? Տրենտի անհավանական գոլը տուգանային հարվածի իրացումից հետո?
Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում միմյանց դեմ են մրցում «Լիվերպուլը» և «Չելսին»։
Հանդիպման 38-րդ րոպեին մերսիսայդյան ակումբի ֆուտբոլիստները մոտ 25-28 մետր հեռավորության վրա տուգանային հարվածի իրավունք վաստակեցին։ Հարվածեց Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, ով անահվանական հարվածով հաշիվը դարձրեց 2։0։ «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան նույնիսկ տեղից չշարժվեց։
# ԱՊԼ, Լիվերպուլ, Չելսի, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ