Ֆանտասիկ Բրենթֆորդ. «մեղուները» գերգոլառատ խաղում ոչ-ոքի կորզեցին Լիվերից🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Բրենթֆորդի» դեմ։
Ինչպես և սպասվում էր, խաղը մեկնարկեց մերսիսայդյան ակումբի առավելությամբ, որի ֆուտբոլիստները հանդիպման սկզբնամասում մի շարք վտանգավոր պահեր ստեղծեց տանտերերի դարպասի ուղղությամբ, սակայն չհաջողվեց բացել հաշիվը։
Թոմաս Ֆրանկի սաներն էլ շեշտը դրել էին հակագրոհների վրա, ինչն էլ տվեց իր արդյունքը։
27-րդ րոպեին «Բրենթֆորդը» բացեց խաղի հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Էթան Պինոկը, սակայն նա աչքի ընկավ ոչ թե հակագրոհի, այլ տուգանայինի հիասքանչ խաղարկման արդյունքում։
«Մեղուների» ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ 31-րդ րոպեին Դիոգու Ժոտան հավասարեցրեց հաշիվը։
Կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 54-րդ րոպեին, Մոհամեդ Սալահի խփած գոլի շնորհիվ, հաշվի մեջ առաջ անցան արդեն Յուրգեն Կլոպի սաները։
Այս անգամ էլ «Լիվերի» ֆուտբոլիստները շատ կարճ մնացին հաղթողի կարգավիճակում. 63-րդ րոպեին Վիտալի Յանելթը հաշիվը դարձրեց 2:2։
Իրադարձություններն շատ արագ էին զարգանում. 67-րդ րոպեին Կյորտինս Ջոնսը կրկին առաջ մղեց հյուրերին։
77-րդ րոպեին Մոհամեդ Սալահը կարող էր դնել այս հանդիպման վերջակետը, սակայն եգիպտոսցի վինգերը, մեն-մենակ մնալով «Բրենթֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայայի դիմաց, բարձր հարվածեց։
Այդ դրվագից հետո գործեց ֆուտբոլի գլխավոր չգրված օրենքը. «Չես խփում դու, խփում են քեզ…»։
82-րդ րոպեին «մեղուների» բազմաքայլ գրոհն ավարտին հասցրեց Յոհան Վիսան` հաշիվը դարձնելով արդեն 3:3։
Խաղավարտին մոտ էլ երկու ակումբները կարող էին հաղթանակ կորզել, սակայն այս խաղում այլևս գոլեր չտեսանք, որն ավարտվեց 3:3 հաշվով։
Այս ոչ-ոքիից հետո «Լիվերպուլը» վաստակեց 14 միավոր և գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Բրենթֆորդն» էլ վաստակեց 9 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրենթֆորդ, Դիեգու Ժոտա, Էթան Պինոկ, Թոմաս Ֆրանկ, Լիվերպուլ, Կյորտիս Ջոնս, Մոհամեդ-Սալահ, Յոհան Վիսա, Յուրգեն-Կլոպ, Վիտալի Յանելթ