Ֆալկաոն դրամատիկ հաղթանակ պարգևեց Ռայոյին Ատլետիկի դեմ խաղում🎥
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկը» սեփական հարկի տակ մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։
Հանդիպման առաջին կեսում կողմերը փոխանակվեցին խփած մեկական գոլով։
Նախ 5-րդ րոպեին «Ռայոյի» կազմից աչքի ընկավ Ալվարո Գարսիան, ապա մադրիդյան ակումբի կամզից 33-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Պատե Սիսը, ինչից հետո հաշիվը հավասարվեց։
Երկրորդ խաղակեսն ամբողջությամբ անցնում էր հավասար պայքարում,և երբ թվում էր, թե խաղն ավարտվելու է ոչ-ոքի արդյունքով, 90+6-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո փոխարինմամ դուրս եկած Ռադամել Ֆալկաոն անակնկալ ու դրամատիկ հաղթանակ պարգևեց «Ռայո Վալեկանոյին»։
Կոլումբացի գոլահարը Լա լիգա վերադառնալուց հետո աչքի է ընկնում երկրորդ անընդմեջ խաղում։
«Ռայո Վալեկանոն» այս հաղթանակից հետո վաստակեց 10 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական։
Ինչ վերաբերում է «Ատլետիկին», ապա բասկյան ակումբը, որը մինչ այս պահը Լա լիգայի նոր մեկնարկած առաջնություն չէր պարտվել ու բաց էր թողել ընդամենը 1 գոլ, կրեց առաջին պարտությունն ու սեփական դարպասն ընդունեց միանգամից 2 գնդակ, մնաց նախապես վաստակած 9 միավորով ու նահանջեց 6-րդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալվարո Գարսիա, Ատլետիկ Բիլբաո, Լա-լիգա, Պատե Սիս, Ռադամել Ֆալկաո, Ռայո Վալեկանո