Ֆաթի. «Ֆլիկը գլխավորել է աշխարհի լավագույն ակումբը»
«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆաթին Mundo Deportivo-ի հետ հարցազրույցում խոսել է ակումբի գլխավոր մարզիչ պաշտոնում Հանսի Ֆլիկի նշանակման մասին։
– Անցնող օրերին «Բարսելոնայի» ամենամեծ փոփոխությունը նոր գլխավոր մարզչի նշանակումն էր։ Ի՞նչ գիտեք Հանսի Ֆլիկի մասին։
– Հնարավորություն եմ ունեցել հանդիպել նրա հետ «Բրայթոնում»։ Նա եկել էր ակումբ և հանդիպեցինք, զրուցեցինք, սեղմեցինք միմյանց ձեռք։ Նրան միայն հաջողություն եմ մաղթում։ Ֆլիկը գլխավորել է աշխարհի լավագույն ակումբը, և վստահ եմ, որ նա հաջողության է հասնելու։
– Ի՞նչ ներդրում կարող եք ունենալ «Բարսելոնայում» Ֆլիկի գլխավորությամբ:
– Ես երիտասարդ ֆուտբոլիստ եմ, արդեն երկար տարիներ թիմի հետ եմ և «Բարսայում» խաղալն իմ գլխավոր երազանքն է։ Ամեն անգամ, երբ նման հնարավորություն եմ ունենում, փորձում եմ հնարավորինս խաղալ ուժերիս առավելագույն չափով։ Երբեմն ստացվում է, երբեմն` ոչ։
Ամեն դեպքում, փորձում եմ ամեն ինչ անել թիմի և երկրպագուների համար։
Նշենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է անգլիական «Բրայթոնում»` 27 խաղում խփելով 4 գոլ, կատարելով 1 գոլային փոխանցում։ Ֆաթին «Բարսելոնայի» սան է և ակումբի հիմնական թիմում մասնակցել է 112 հանդիպման, դարձել 29 գոլի ու 10 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանի «բլաուգրանայի» գլխավոր մարզիչը լինելու է գերմանացի մասնագետ Հանսի Ֆլիկը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անսումանե-Ֆաթի, Բարսելոնա, Բրայթոն, Հանս-Դիտեր Ֆլիկ, տրանսֆերներ