Ֆաթին տևական ժամանակով շարքից դուրս է մնացել
«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆաթին հերթական վնասվածքն է ստացել։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը մարզման ժամանակ աջ ազդրի երկգլխանի մկանն է վնասել և շարքից դուրս մնացել նվազագույնը 4 շաբաթով։ Երիտասարդ ֆուտբոլիստը խաղադաշտից կբացակայի մինչև դեկտեմբերի կեսերը։
Հիշեցնենք, որ Ֆաթին ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում էլ ծնկի վնասվածքի պատճառով խաղադաշտից բացակայել է 1 ամիս։
Իսպանիայի ազգային հավաքականում հանդես եկած ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման` դաշտում անցկացնելով միայն 158 րոպե։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Անսումանե-Ֆաթի, Բարսելոնա