Ֆաթին շարքից դուրս է մնացել բավականին երկար ժամանակով
Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 5։2 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բետիսի» նկատմամբ։
Հանդիպման ընդմիջմանը «բլաուգրանասի» վինգեր Անսումանե Ֆաթիի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ թիմի ավագ և առաջատար Լեո Մեսսին։
Ինչպես հետագայում պարզվեց, 18-ամյա իսպանացի ֆուտբոլիստը բավական ծանր վնասվածք է ստացել «Բետիսի» դեմ խաղում։ Ֆաթին պատռել է ձախ ծնկի համատեղ մենիսկը, սակայն ակումբը չի հայտնում վերականգնման ժամկետները։ Այդ մասին տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը։
AS պարբերականը նույնպես հաստատում է, որ Անսու Ֆաթին լուրջ վնասվածք է ստացել և մոտ ժամանակներս «բլաուգրանասի» բուժանձնակազմը պետք է որոշում կայացնի՝ արդյո՞ք վիրահատության կարիք կա, թե՞ ոչ։ Հենց այդ որոշումից էլ կախված կլինի ֆուտբոլիստի վերականգնման ժամկետը, սակայն արդեն պարզ է, որ ֆուտբոլիստն 2020 թվականին այլևս խաղադաշտ չի վերադառնա՝ բաց թողնելով 2-4 ամիս։
Այժմ ակումբը քննարկում է այն հարցը, թե արդյո՞ք պետք է հեռացնել խաղացողի մենիսկը, թե ոչ՞, սակայն ակումբի բուժանձնակազմը հակված է չհեռացնել այն։ Եթե հաջողվի պահպանել խաղացողի մենսիկը, ապա, ամենայն հավանականությամբ, նրա վերականգնման ժամկետները մի փոքր ավելի երկար կլինեն։
Մեկ այլ տարբերակ է պատռված մենիսկի հեռացումը, ինչը ավելի կարագացնի խաղացողի վերականգնումը, սակայն հետագայում, հավանական է, որ դրանից նաև վատ հետևանքներ լինեն հետագայում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դրականն այն է, որ Ֆաթին վնասել է ոչ թե արտաքին, այլ ներքին մենիսկը, ինչը նշանակում է, որ նրա վերականգնման ժամկետը, անկախ ամեն ինչից, ավելի կարճ է լինելու։
Նշվում է, որ ցանկացած դեպքում որոշումը պետք է կայացնի ինքը՝ ֆուտբոլիստը։
Այսպիսով, եթե խաղացողին վիրահատեն, նա խաղադաշտ կվերադառնա հունվար ամսին, իսկ եթե ոչ, ապա մարտին։
Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերի շրջանակում (հավաքականում անցկրած խաղերը ներառյալ) խաղադաշտ է դուրս եկել 14 անգամ՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
# Անսումանե-Ֆաթի, Բարսելոնա, Բետիս, Լա-լիգա