Ֆաթին կարիերան Լիգա 1-ում շարունակելու տարբերակ ունի
«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆաթին կարող է հեռանալ ակումբից և կարիերան շարունակել Ֆրանսիայի Լիգա 1-ում, հայտնում է Mundo Deportivo-ն։
22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մոնակոն»։ Մոնեգասկյան ակումբը Ֆաթիին ձեռք բերելու հարցում արդեն որոշ քայլեր է ձեռնարկել։
Եզրային հարձակվողն ավարտվող մրցաշրջանում միայն 11 հանդիպման է մասնակցել, դաշտում եղել է ընդամենը 298 րոպե և արդյունավետ գործողություններ չի կատարել։ Նա մինչև 2027 թ. հունիսի 30-ը ներառյալ գործող պայմանագիր ունի «բլաուգրանայի» հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Անսումանե-Ֆաթի, Բարսելոնա, Մոնակո, տրանսֆերներ