Ֆաթին դարձել է ՉԼ-ում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը
Կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս 1։2 հաշվով առավելության հասավ «Ինտերի» նկատմամբ։
Հանդիպման 85-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ կատալոնացիների 17-ամյա երիտասարդ հարձակվող Անսումանե Ֆաթին, իսկ 1 րոպե անց դարձավ գոլի հեղինակ։
Ինչպես տեղեկացնում է Opta-ն՝ այդ գոլով Ֆաթին դարձավ Չեմպիոնների լիայում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Ֆաթին գնդակը հեղինակելիս եղել է 17 տարեկան 40 օրական։
# Անսումանե-Ֆաթի, Բարսելոնա, Չեմպիոնների-լիգա