Ֆաբրիցիո Միկոլին ազատազրկման է դատապարտվել

Ֆաբրիցիո Միկոլին ազատազրկման է դատապարտվել

09/01/2020 - 11:49

Իտալիայի հավաքականի և «Պալերմոյի» նախկին հարձակվող Ֆաբրիցիո Միկոլին դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման։

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը,  դատարանն ուժի մեջ է թողել նախնական որոշումը, որը կայացվել էր 2017 թվականի հոկտեմբերին:

Իրավապահ մարմիններին հաջողվել ապացուցել,  Միկոլին 2010 թվականին դիմել է մաֆիայի օգնությանը, որպեսզի վերջիններս օգնեն իրեն վերադարձնել 12 հազար եվրո պարտքը: Գումարի վերադարձման մեթոդները դատարանի կողմից ճանաչվել են շատ դաժան։

40-ամյա նախկին հարձակվողը կարիերան ավարտել է 2015 թվականին։ Իր կարիերայի ընթացքում հասցրել է հանդես գալ «Յուվենտուսի», «Տերնանայի», «Ֆիորենտինայի», «Պերուջայի», «Պալերմոյի», «Լեչչեի», ինչպես նաև Լիսաբոնի «Սպորտինգի» և Մալթան ներկայացնող «Բիրկիրկարայի» կազմում։ Իտալիայի հավաքականի կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023