Օրվա տրանսֆերային անդրադարձ N2
Իտալիա
- «Միլանը» տրանսֆերի է հանել իսպանացի վինգեր Սուսոյին։ 5 տարի առաջ նրան գնել են«Լիվերպուլից», և այժմ ակումբի ղեկավարությունը հասկացել է, որ լավ խաղացողը այդքան էժան չարժե։
- «Վերոնայի» կիսապաշտպան Սոֆիան Ամրաբատը անձնական պայմանագիր է համաձայնեցրել «Նապոլիի» հետ։ Խաղացողը մոտ օրերս կդառնա նեապոլիտանական ակումբի խաղացող, իսկ պայմանագիրը նախատեսված կլինի 4 տարվա համար, աշխատավարձը՝ 1,8-2 մլն եվրո։
- Ա սերիայի հետնապահներից «Սամպդորիան» ցանկանում է ուժեղացնել պաշտպանության կենտրոնը՝ թիրախավորելով Սիմոն Կյայերին և Լորենցո Տոնելիին։ Եթե 30-ամյա Կյայերի տրանսֆերը ձախողվի, ապա ջենովական ակումբը կփորձի ձեռք բերել իր նախկին խաղացողին, ով ներկայումս հանդես է գալիս «Նապոլիում»։ Կյայերի տրասնֆերին հավակնում են նաև «Միլանը» և «Կալյարին»։
- «Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Դիեգո Դեմեն շատ մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն։ Լրագրող Ալֆրեդո Պլեդուպլին գրում է, որ իտալական ակումբը տրանսֆերի համար կվճարի 10 մլն եվրո՝ 2-3 մլն էլ որպես բոնուս։ 28-ամյա պաշտպանը Նեապոլ կժամանի արդեն այսօր, իսկ նրա աշխատավարձը կկազմի մոտ 1,7 մլն եվրո։
- Այսօր «Նապոլին», հնարավոր է, ևս մեկ տրանսֆեր հայտարարի։ Լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով, նեապոլցիները կգնեն «Սելտայի» հենակետային կիսապաշտպան Ստանիսլավ Լոբոդկային։ Գործարքը գտնվում է վերջնական փուլում և կկազմի 20 մլն եվրո։
- Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան, «Միլանի» կիսապաշտպան Լուկաս Պակետային մեկ քայլ է բաժանում ՊՍԺ-ից։ Խաղացողի գործակալը արդեն սկսել է բանակցել փարիզեցիների սպորտային տնօրեն Լեոնարդոյի հետ։ Հիշեցնենք, որ 22-ամյա բրազիլացին «Միլան» է տեղափոխվել նախորդ ձմռանը։ «Ռոսոներիները» բրազիլական «Ֆլամենգոյին» վճարել էին 38 մլն եվրո։
- «Միլանից» չենք հեռանում։ Ակումբի պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը դեմ չէ կարիերան Թուրիքայում շարունակելու տարբերակին։ Խաղացողին ցանկանում է իր շարքերում տեսնել «Ֆեներբախչեն»։ Խոսքը գնում է վարձակալության մասին, որը կներառի նաև հետագայում խաղացողին պարտադիր գնման կետ։ Ինչպես տեղեկանում ենք Նիկոլո Սկիրայից, խաղացողն ու ակումբն արդեն համաձայնեցրել են պայմանագիրը, սակայն իտալական ակումբը չի ցանկանում միանգամից վաճառել պաշտպանին և իր խաղացողի դիմաց ցանկանում է ստանալ 9 մլն եվրո։
Ռուսաստան
Գերմանական «Շալկե 04»-ը մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը։ Գելզենկիրխենյան ակումբը պատրաստ է «Ռոստովի» ուզբեկ հարձակվող Էլդոր Շոմուրոդովի համար վճարել 10 մլն եվրո։ Սակայն, ռուսական ակումբից նշում են, որ որևէ առաջարկ չեն ստացել խաղացողի համար։
Անգլիա
- «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը ակումբի ղեկավարության վրա ճնշում է գործադրում, որպեսզի ձեռք բերեն «Այաքսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկին։ Այս մասին տեղեկացնում է ESPN-ը, որ «Այաքսը» խաղացողի դիմաց պահանջում է 55 մլն եվրո և չի պատրաստվում սակարկել, քանի որ, դուրս մնալով Չեմպիոնների լիգայից, արդեն բավականին գումար են կորցրել։ Սուլշերը նաև դեմ չէր լինի ձեռք բերել Հակիմ Զիեշին, սակայն վան դե Բեկը գլխավոր նպատակն է։
- «Նյուքասլը» ցանկանւոմ է «Լայպցիգից» վարձակալել Ադեմոլա Լուկմանին։ Ակումբներն արդեն բանակցել են այս տրանսֆերի հարցում, սակայն դեռևս մանրամասները հայտնի չեն։ Լուկմանը գերմանական ակումբ է տեղափոխվել նախորդ ամռանը՝ 23 մլն եվրոյի դիմաց, բայց արդեն ցանկանում է լքել ակումբը։
- «Լիդս Յունայթեդի» պաշտպան Բեն Ուայթը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բրայթոնին», հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ 22-ամյա անգլացի պաշտպանով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Չելսին», «Տոտենհեմը»։ Transfermarkt-ը խաղացողի արժեքը գնահատում է 2,5 մլն եվրո։
- «Աստոն Վիլլան» բանակցում է «Միլանի» 37-ամյա դարպասապահ Պեպե Ռեյնայի տրանսֆեր հարցով։ Իչպես տեղեկացնում է Daily mail-ը իսպանացի դարպասապահը նույնպես դեմ չէ վերադառանալ ԱՊԼ։ «Աստոն Վիլան» փոխարինող է փնտրում վնասվածք ստացած Թիմ Հիթոնին, ով երկար ժամանակով դուրս է մնացել շարքից։
Իսպանիա
- Այսօր հայտնի դարձավ, որ «Էսպանյոլը» «Բենֆիկայից» գնել է Մադրիդի «Ռեալի» սան Ռաուլ դե Տոմասին։ 25-ամյա կենտրոնական հարձակվողի համար կատալոնական ակումբը վճարել է 15 մլն եվրո։
- Լուկա Մոդրիչը առաջիկա մեկ տարում միանշանակ չի լքի «Ռեալի» շարքերը։ Ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Դի Սի Յունայթեդը» ցանկանում էր ձեռք բերել խորվաթ կիսապաշտպանին, սակայն չի կարողացել բավարարել խաղացողի պահանջները։ Պետք է նշել նաև, որ 34-ամյա կիսապաշտպանը ցանկանում է մինչև պայմանագրի ավարտը մնալ Մադրիդում, որը նախատեսված է մինչը 2021 թվականի հուլիս։
Գերմանիա
«Քրիստալ Փելեսի» վինգեր Վիլֆրիդ Զահան չի տեղափոխվի Մյունխենի «Բավարիա»։ Այս մասին տեղեկացնում է Sport Bild-ը։ Գերմանական ակումբը ցանկացել է մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալել խաղացողին, սակայն անգլիական ակումբը ցանկացել է միայն վաճառել խաղացողին՝ 70-80 մլն եվրոյի դիմաց։ Արդյունքում, ոչինչ չստացվեց։
# տրանսֆերներ