Օրվա կայացած հետաքրքիր տրանսֆերները

Օրվա կայացած հետաքրքիր տրանսֆերները

05/09/2020 - 00:39

Սեպտեմբերի 4-ը ֆուտբոլային աշխարհում իրադարձությունները բավականին բուռն էր։ Ողջ աշխարհը սպասում էր, թե Լեո Մեսսին ինչ որոշում է կայացնելու։ Ի վերջո, արգենտինացի ֆուտբոլիստը պաշտպոնապես հայտարարեց, որ նվազագույնը մինչև 2020/21 մրցաշրջանի հանդես է գալու «Բարսելոնայի» կազմում։

Բացի Մեսսիի դարակազմիկ հայտարարությունից, տրանսֆերային աշխարհում կայացել են մի շարք գործարքներ։

«Չելսին» հերթական բոմբ տրանսֆերի մասին հայտարարեց։ Լոնդոնյան ակումբը 80 մլն եվրոյի դիմաց գնեց «Բայերի» 21-ամյա կիսապաշան Կայ Հավերցի տրանսֆերը՝ կրկնելով ակումբային ռեկորդը։ 2018 թվականին լոնդոնյան ակումբը Կեպա Արիսաբալագայի դիմաց «Ատլետիկ Բիլբաոյին» «ազնվականները» նույնպես վճարել են 80 մլն եվրո։

Ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսին» արդեն ձեռք է բերել 6 ֆուտբոլիստի։ Հավերցը միացավ Տիմո Վերներին, Հակիմ Զիեշին, Մալանգ Սարին, Բեն Չիլվելին, ինչպես նաև Տիագո Սիլվային։ Այս ընթացքում Ռոման Աբրամովիչն իր գանձարանը դատարկել է 223 մլն եվրոյով։

«Ատալանտան» բավականին հետաքրքիր տրանսֆեր իրականացրեց՝ Մոսկվայի «Լոկոմոտիվից» ձեռք բերելով Ալեքսեյ Միրանչուկին։

24-ամյա ռուս կիսապաշտպանի դիմաց Բերգամոն ներկայացնող ակումբը վճարել է 15 մլն եվրո, իսկ կողմերի միջև 4 տարվա պայմանագիր կնքվեց։ Միրանչուկը նոր ակումբի կազմում հանդես կգա «59» համարի խաղահամարով։

«Ռեալի» 21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Բրահիմ Դիասն էլ 2020/21 մրցաշրջանը վարձակալությամբ կանցկացնի «Միլանի» կազմում: Վարձակալության ավարտից հետո «ռոսոներիները» կունենան խաղացողին գնելու անմիջական իրավունք։

Խաղացողը «Միլանի» կազմում կխաղա «21» համարով։

«Բենֆիկան» հերթական խոշոր տրանսֆերն է իրականացրել։ Լիսաբոնը ներկայացնող ակումբը 24 մլն եվրոյի դիմաց «Ալմերիայից» ձեռք է բերել Դարվին Նունյեսին։ Կողմերի միջև 5 տարվա պայմանագիր է կնքվել։

Ուրուգվայցի 21-ամյա ֆուտբոլիստը հիմնականում հանդես է գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում։ Ավարտված մրցաշրջանում Նունյեսը Սեգունդայի շրջանակում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 16 գոլի հեղինակ։

Հավելենք, որ «Բենֆիկան» ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բավականին լուրջ ձեռքբերումներ է ունեցել։ Ակուբն այս տրանսֆերն էլ հաշված՝ արդեն ծախսել է 80 մլն եվրո՝ «Գրեմոյից» 20 մլն եվրոյի դիմաց ձեռք բերելով Էվերտոնին, «Կորինտիանսից» 18 մլն եվրոյի դիմաց՝ Պեդրինիոյին, «Ֆրայբուրգից» 15 մլն եվրոյի դիմաց՝ Լուկա Վալդշմիդտին, ինչպես նաև «Ֆլումինենսեից» 3 մլն եվրոյի դիմաց՝ Ժիլբերտոյին։

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023